|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը վստահ է` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ունի մանսագիտական բոլոր անհրաժեշտ որակները, որ իրականացնի կանոնակարգով իրեն վերապահված գործառույթները: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ ծանոթ են վարչապետի հայտարարությանը, բայց կարծում են, որ Փաշինյանը կա՛մ թյուրըմբռնել է ինֆորմացիան, կա՛մ ամբողջապես չի տիրապետում դրան:
«Այդ անձնավորությանը Զոհրաբյանը հրավեր չի ուղարկել ու Հայաստան վերադառնալուն պես ավելի առարկայական կներկայացնի բոլոր ապացույցները: Իսկ այն փաստաթուղթը, որ մատնացույց արեց նաև վարչապետը, ընդամենը անվտանգության աշխատակիցների համար իջեցված փաստաթուղթն է»,- կրկնեց պատգամավորը:
Դառնալով տրանսգենդեր կնոջ ելույթին` Տոնոյանն ասաց` հարցի վերաբերյալ իրենց տեսակետը հետևյալն է. «ԲՀԿ-ն ազգային արժեհամակարգը պահպանող կառույց է»:
Հիշեցնենք, որ այսօր Նորագավիթի մաքսատուն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ԲՀԿ-ն քաղաքական պրովոկացիա է անում, ու պետք է մտածի` մարդու իրավունքների հանձնաժողովի նրանց ներկայացրած թեկնածուն արդյո՞ք համապատասխանում է անհրաժեշտ նվազագույն պայմաններին: