|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երբևէ չի հայտարարվել, թե ՀՀ կառավարությունը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններից. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Այդպիսի բան երբևիցե չի հայտարարվել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից։ Այդ ուղղությամբ քայլեր կատարվել են, համենայն դեպս, այսօր, այսպես ասենք, ժամանակավոր, բայց էական փոփոխություն կա սահմանագծում։ Պայմանավորվածություններից հրաժարում չկա: ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման գործընթացը չի իրականացվում ադրբեջանական կողմի պատճառով»,- ասաց նա։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարը հանդիպումներ ունենում Ադրբեջանի իրենց գործընկերների հետ, նախարարի տեղակալը պատասխանեց. «Ցանկացած հանդիպում ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողությունների վերսկսումը: Եվ առ այսօր հանդիպումներն ուղղված էին նաև ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերի նվազեցմանը»: