|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Նոյեմբերի 16-ին եւ 17-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Բորիս Էյֆմանի` Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի ներկայացումը` «Մեղքից այն կողմ» վերնագրով:
Ներկայացումը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Կադանս» երաժշտական կենտրոնը:
Ներկայացումը ստեղծված է Ֆյոդոր Դոստոևսկու վեպի հիման վրա /երաժշտությունը` Ռ. Վագների, Մ. Մուսորգսկու, Ս. Ռախմանինովի/:
Բորիս Էյֆմանը քառասունից ավելի բեմադրությունների հեղինակ է: Այսօր Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը հայտնի է Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի պարարվեստի սիրահարներին «Չայկովսկի», «Ես Դոն Կիխոտն եմ», «Կարմիր Ժիզել», «Ռուսական Համլետ», «Աննա Կարենինա», «Ճայ», «Օնեգին», «Ռոդեն» ներկայացումներով: