կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-24 00:17
Առանց Կատեգորիա

Նոր մանրամասներ Սանկտ Պետերբուրգի բժշկական համալսարանում կատարված ողբերգության մասին

Նոր մանրամասներ Սանկտ Պետերբուրգի բժշկական համալսարանում կատարված ողբերգության մասին
Երեկ առավոտյան Սանկտ Պետերբուրգի Պավլովի անվան առաջին բժշկական համալսարանի կաբինետներից մեկում հայտնաբերել էր գլխատված կնոջ դիակ: Ձերբակալվել է կասկածյալը՝ Չինաստանի քաղաքացի Սյույ Ցինը, որն այդ համալսարանից հեռացվել էր երկու տարի առաջ:

 

Երեկ առավոտյան ժամը 11-ին ոստիկանությունը Սանկտ Պետերբուրգում Չինաստանի հյուպատոսության շենքում ձերբակալել են մի երիտասարդի, որի հագուստն ամբողջովին արյունոտ է եղել: Չինացին խոստովանել է, որ ինքն է սպանել Պավլովի անվան բժշկական համալսարանի թերապիայի բաժանմունքի ղեկավարներից մեկին: Չին երիտասարդը հարբած է եղել:


Քաղաքի ՆԳ շրջանային վարչության աշխատակիցներն անմիջապես մեկնել են ուսումնական հաստատություն և թերապիայի աշխատասենյակներից մեկում հայտնաբերել ամբիոնի ղեկավարի օգնական, 59-ամյա գործավարուհու մարմինը: Կինը գլխատված էր, ընդ որում՝ կնոջ գլուխը շենքում չեն հայտնաբերել:


Ձերբակալվածը չի կարողացել հստակ բացատրություններ տալ կատարվածի մասին: Նա հայտնել է, թե կնոջը սպանել է դանակով, իսկ գլուխը փաթաթել է ու տարել: Այնուհետև ինչ-որ տեղ մոռացել է իր «բեռը»՝ բացառված չէ, որ հասարակական զուգարանում:

 

Չինացին նաև նշել է, որ իր համար միևնույն էր՝ ում սպանի, միայն թե ղեկավար լիներ, որովհետև իր ազգականներից մեկին այդ ամբիոնում իբր անորակ բուժում են ցույց տվել:

 

Հաստատվել է, որ ենթադրյալ մարդասպանը 2004-2008թթ. սովորել է նույն համալսարանում, որից հեռացվել է 2009-ի նոյեմբերի 11-ին: Հետաքննության տվյալներով, հեռացման պատճառը ուսումնական վարձավճարի պայմանագրային խախտումներն են:

Պետերբուրգի բժշկական համալսարանում գլխատել են մի կնոջ