Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեզ համար այս գործընթացում առաջնային է ոչ թե լարվածության նվազեցմանն ուղղված փաթեթի լոկ անվանումը, այլ դրա իրագործումը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ անդրադառնալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մոռանալու մասին հարցին:
«Մենք դա ավելի լայն իմաստով ենք դիտարկում, այսինքն՝ մեզ համար ավելի կարևոր է՝ ինչն է աշխատում, ինչը՝ ոչ: Թե հիմա դուք դա ինչ կկոչեք՝ Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև, թե` Դուշանբե, բայց այս գործընթացում մեզ համար կարևորը դրանց աշխատունակությունն է, իրական արդյունքը, այլ ոչ թե զուտ հրապարակային կողմը: Հայաստանը չի հրաժարվել և չի կարող հրաժարվել որևէ գործառույթի իրականացումից, որը նպաստում է ռիսկերի նվազեցմանը և լարվածության բացառմանը՝ անկախ այդ փաթեթի անվանումից»,- մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է ժողովրդին խաղաղության պատրաստելուն, ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ այդ դրույթը 2006-ից ամրագրված է ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններում:
«Դրա մասին բազմիցս հայտարարել է հայկական կողմը՝ նշելով, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Փարիզում կայացած հանդիպումից հետո արված հայտարարության մեջ մասնակիցները ևս ամրագրեցին այդ դրույթը: Սա, կարելի է ասել, եզակի դեպք էր, երբ այն ամրագրվեց բոլորի կողմից: Հայաստանը միշտ հավատարիմ է այս դրույթին, և զարմանալի էր այն ալիքը, թե այդ հայտարարության հասցեատերը մենք ենք»,- նշեց Աննա Նաղդալյանը: