կարևոր
1354 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-22 20:30
Աշխարհ

Փաշինյանը հրաժարվել է Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականների հետ հանդիպելուց. Реалист

Փաշինյանը հրաժարվել է Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականների հետ հանդիպելուց. Реалист

Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են եկեղեցու ներսում հանդիպման, սակայն նա կրկին անտեսել է հավատացյալներին՝ հրաժարվելով ուղիղ եթերում շփվել ցուցարարների հետ: Դրա մասին հայտնել է Реалист լրատվական գործակալությունը:

«Արդյունքում, հայ համայնքը ստիպված է եղել տեսաուղերձ ձայնագրել եկեղեցու բակում՝ արտահայտելով իր բողոքը ՀՀ-ում Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների նկատմամբ իրականացվող հալածանքների դեմ:

Համայնքը պահանջում է դադարեցնել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների քաղաքական հալածանքները և նրանց ազատ արձակել բանտից՝ բարերար Սամվել Կարապետյանի հետ միասին:

Քննադատները նշում են, որ վարչապետն անտեսում է Սփյուռքի լայն շրջանակին՝ նախընտրելով շփվել միայն նախապես հաստատված, կառավարությանը հավատարիմ անձանց հետ:

Այսօր Փաշինյաննը «իր» մարդկանց հանդիպման է հրավիրել Four Season հյուրանոցում և նախապես համաձայնեցրել է հարցերը:

Այս իրավիճակը, ըստ ցուցարարների, խորացնում է Հայաստանի ղեկավարության և հայկական սփյուռքի զգալի մասի միջև եղած պառակտումը»,- գրում է գործակալությունը։