Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Այսօր լրանում է ղարաբաղա-ադրբեջանական զինադադարի քսանամյակը: Խոսելով քսան տարի անց ունեցած իրավիճակի մասին` փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ կա Մադրիդյան փաստաթուղթ, որը կողմերն ընդունել են, որպես հիմք, բանակցությունների համար, և որպեսզի բանակցություններում լինի առաջընթաց, անհրաժեշտ է համապատասխան մոտեցում բոլոր կողմերից, իսկ Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց արձանագրել բանակցություններում:
Ինչ վերաբերում է համանախագահների կողմից շեշտադրված «Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքներ» և «Ղարաբաղի կարգավիճակ» արտահայտություններին, ապա, Շավարշ Քոչարյանի կարծիքով, դրանք երկու ամենասուր կետերն են, որի շուրջ կա անհամաձայնություն:
Հարցին` Հայաստանը չի՞ ցանկանում հրաժարվել Միսնկի խմբի ձևաչափից, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Բոլորի համար ակնհայտ է, որ ձևաչափից ցանկանում է հրաժարվել Ադրբեջանը, շատ պարզ պատճառով, որ այդ ձևաչափը զսպաշապիկ է Ադրբեջանի համար»:
Ըստ Շավարշ Քոչարյանի` Մինսկի խմբի ձևաչափը մասնագիտացված ձևաչափ է, որը տիրապետում է կոնֆլիկտի ամբողջ նախապատմությանը և ընթացքին, և դա այն դեպքը չէ, որ այս կամ այն անտեղյակ պառլամենտից քվեարկությամբ արդյունք կորզես: Եվ հետո` այդ ձևաչափում ընդգրկված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Համանախագահները շատ հստակ ասում են մեկ բան` խաղաղ կարգավորում: Եվ այն հետևանքները, մարդկային զոհերն ու ավերածությունները, որ եղել են, ուժային քաղաքականության հետևանք ենլ: «Նոր ուժի կիրառումը կհանգեցնի նոր ավերածությունների ու զրկանքնների և դա չի ներվի»,- ասաց Շավարշ Քոչարյանը` հավելելով, որ Մինսկի խմբի ձևաչափը երկու առաքելություն ունի, առաջին` նպաստել, որ կողմերը հասնեն փոխզիջումների, երկրորդ` թույլ չտալ, որ փխրուն զինադադարը ընդհատվի և վերածվի ռազմական գործողությունների:
Շավարշ Քոչարյանի համար ակնհայտ է, որ Ադրբեջանն է ուզում փոխել ձևաչափը`մեկ դժգոհելով Ֆրանսիայից, մեկ` Ռուսաստանից, անընդհատ պահանջելով, որ ձևաչափը պետք է փոխվի, և նոր անդամներ պետք է ներգրավվեն այդ ձևաչափի մեջ:
Մեր հարցին` հրադադարի ողջ ժամանակահատվածի ընթացքում ՀՀ արտաքին դիվանագիտությունը ուժեղացե՞լ է, թե՞ թուլացել, փոխարտգործնախարարը չցանկացավ պատասխանել: