|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պակիստանի վարչապետ Իմրան Հանը Հնդկաստանի հետ առաջացած լարվածությունը նվազեցնելու համար զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. հաղորդում է թուրքական sabah.com.tr կայքը:
Հնդկաստանի միջև առաջացած լարվածության թեմայով խորհրդարանում կայացած համատեղ նիստում Հանը սենատորներին հայտնել է. «Մեր բարեկամների հետ խորհրդակցելու ենք և խնդրելու ենք լարվածության նվազեցման հարցում դերակատարում ունենալ: Այդ իսկ պատճառով Թուրքիայի նախագահին եմ զանգահարել»:
Նշենք, որ օրեր առաջ պակիստանյան կործանիչը խոցվել էր Հնդկաստանի օդուժի կողմից, ինչին հետևել էին երկուստեք ռազմական գործողություններ, որոնք շարունակվում են առ այսօր: