|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Գերմանական N-tv հեռուստաալիքը հրապարակել է հոդված հետևյալ բովանդակությամբ. «Ո՛չ Էմանուել Մակրոնը կամ Օլաֆ Շոլցը, ո՛չ Իսրայելը կամ Շվեյցարիան, ո՛չ Հռոմի պապը կամ ՄԱԿ-ը խաղաղության բանակցությունների հարթակ չեն կազմակերպում. հենց Անկարայի բռնապետն է դարձել միջնորդ (ռուս-ուկրաինական) պատերազմում»։
Ֆրանսիական լիբերալ Contrepoints առցանց հրատարակություն գրում է, որ «Թուրքիան փոխարինել է Ֆրանսիային»:
«Այս հավասարակշռված խաղը Թուրքիային ազդեցություն է տալիս և առավել քան երբևէ թույլ տալիս դառնալ քաղաքական, տնտեսական և քաղաքակրթական խաչմերուկ, ինչը հնարավորություն է տալիս թուրք առաջնորդներին պահպանելու իրենց ուկրաինացի և ռուս գործընկերների վստահությունը… Եվրոպայի համար ողբերգական է, որ դիվանագիտության և միջնորդության ոլորտում Ֆրանսիային և, այսպես կոչված, լիբերալ դեմոկրատիաներին այժմ փոխարինում է ոչ լիբերալ թուրքական ռեժիմը», - գրել է պարբերականը: