Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված Մարինե Կաթանյանի պաշտպաններ Ինեսա Պետրոսյանը և Գիվի Հովհաննիսյանը քիչ առաջ միջնորդեցին դատարանին՝ գրավի դիմաց ազատ արձակել իրենց պաշտպանյալին:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը չի առարկել, և ամենայն հավանականությամբ, դատարանը կբավարարի միջնորդությունը:
Այս պահին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը քննարկում է ներկայացված միջնորդությունը: Որոշումը կհրապարակվի քիչ անց:
Նշենք, որ գրավի չափը պետք է որոշի դատարանը: Պաշտպանները հայտնել են, որ Կաթանյանի ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է գտնվում, և խնդրել են գրավի չափն ընտրելիս հաշվի առնել նաև այդ հանգամանքը:
Հիշեցնենք, որ գործով մի քանի տասնյակ կալանավորվածներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 223 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: