Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Սուդանը ընդունել է Եթովպիայի հետ սահմանային վեճերը միջնորդելու՝ Թուրքիայի առաջարկը. սեպտեմբերի 18-ին հայտնել է Սուդանի արտգործնախարար Մարյամ ալ Սադըք ալ Մահդին:
«Անցյալ ամիս Սուդանի ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ նա ընդունել է Թուրքիայի ղեկավարության նախաձեռնությունը՝ Եթովպիայի հետ սահմանային վեճերը լուծելու համար»,- ասել է Սուդանի արտգործնախարարը Խարտումում կայացած համաժողովի ժամանակ:
Hurriyet-ը հայտնում է, որ նա նաև ընդգծել է, որ հյուսիսկաֆրիկյան երկիրը ձգտում է բարելավել Թուրքիայի հետ կապերը տարբեր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական և տնտեսական:
Պարբերականը նշում է, որ ալ Բուրհանն օգոստոսին այցելել էր Թուրքիա և մի շարք տնտեսական պայմանագրեր ստորագրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Նախարարը միաժամանակ ասել է, որ Սուդանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Արևմտյան Դարֆուրի տարածաշրջանում իրավիճակով պայմանավորված միջազգային պատժամիջոցները հանելու խնդրանքով:
Հոդվածում ասվում է, որ անցյալ ամիս Էրդողանն աջակցել է Եթովպիայում Տիգրայի հակամարտության խաղաղ կարգավորմանը, որի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ փախուստի էին դիմել և միլիոնավորները՝ սովի մատնվել: Նա նաև ասել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել Եթովպիայի և Սուդանի միջև՝ սահմանային առանձին վեճը լուծելու համար: Էրդողանի խոսքերը հնչել են Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Հրապարակման մեջ նշվում է, որ Սուդանի և Եթովպիայի հարաբերություններում լարվածությունն աճում է Եթովպիայի հյուսիսում գտնվող Տիգրայ շրջանի հակամարտության և Կապույտ Նեղոսի վրա հսկա հիդրոէլեկտրակայանի կառուցման պատճառով: Տիգրայի հակամարտությունը տասնյակ հազարավոր փախստականների պատճառ է դարձել և ռազմական բախումներ առաջացրել երկու երկրների սահմանի երկայնքով՝ վիճելի գյուղատնտեսական հողերի տարածքում: