Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ որոշեց համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը:
ԱԺ 104 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 82-ը: Քվեարկության արդյունքներով` կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 3-ը: Անվավեր է ճանաչվել երկու քվեաթերթիկ:
Ավելի վաղ ԱԺ-ն ձայների` 81 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ որոշել էր համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նրան որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիր էր ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: