կարևոր
3232 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 14:57
Քաղաքական

Սեյրան Օհանյանը չի կարողանում ծանոթանալ իր դեմ ներկայացրած միջնորդությանը. Արծվիկ Մինասյան

Աբսուրդը նա է, որ քննարկվում է Սեյրան Օհանյանի հարցը, ներկայացվելու է մի միջնորդություն, որին ինքը իրավունք չունի ծանոթանալու, թե ինչո՞ւ է գաղտնիք, այդ որոշումը կայացնողը, քնչական մարմիններն են և Ազգային անվտանգության ծառայությունը։ Այս մասին Ազգային Ժողովում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Մամուլում հերթական շատ հայտնի դեպքերից մեկն է, որից փորձ է արվում մեղքը բարդել հաղթած բանակի գեներալի, Պաշտպանության նախկին նախարարի վրա։ Սա ակնհայտ անգրագիտություն է, իրավունքի հետ աղերս չունեցող, քաղաքական առումով շատ հստակ ուղղորդում է՝ ինչպես առաջին երկու գործերն են։ Որովհետև եթե դրա զուտ միայն քրեաիրավական մասը նայել, օրինակ հայտնի դողագործների գործով երբ նայում եք մեղադրանքը, որ հնչեցվում է Սեյրան Օհանյանին,  միջնորդությունը չի բավարարում  նույնիսկ նույն այդ պահանջներին էլ։ Ներկայացված է միջնորդություն ոչ թե փաստերի համադրման հիման վրա, այլ ներկայացված է ձևակերպում, որ ապացույցների ամբողջական համակողմանի փոխլրացնող և այլ, և այլ ձևակերպումներով հաստատված է համարվել, իբր Սեյրան Օհանյանի կողմից հանցագործության կատարումը, այն էլ հանցակիցների մի հսկայական կազմով, իբր թե»,- ասաց պատգամավորը։

Քաղաքական գործիչը նշում է, որ Սեյրան Օհանյանը իբր դողագործ ընկերության անշարժ մի շարք գույքերի հափշտակության միջոցով, այլ անձի սեփականությունը դարձնելու համար ձեռնարկել է ապօրինի գործողություններ․ «Այդ գույքերը, որի մասին խոսվում է, որոնց արժեքը 1,3 միլիարդ դրամ է, որը ձեռք է բերել պաշտպանության նախարարությունը հետագայում 8,5 միլիարդով վաճառելու համար մասնավոր անձին, երբ մեղադրանքը կարդում էս՝ աբսուրդ է։ Եթե նպատակը եղել է «հանցավոր համագործակցությունը», որ այս գույքը պետք է դառնա այդ մարդու սեփականությունը, միանգամից ձեռք կբերեր 1,3- ով , ինչի պետք է օգտագործեր ամբողջ մի պետական ապարատ»,- ավելացրեց նա։

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր, պորֆեսոր Արմեն Չարչյանի գործին ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ հարցը վերաբերվում է հաց բերողի գործին․ «Նորից սարսափելի անգրագիտություն իրավական առումով, հանրային, բարոյական, քաղաքական տեսակետից շատ հստակ ուղղորդում է այս գործը։ Այն վկայակոչումները, որոնք դրված են այս գործի հիմքում բացարձակ կապ չունեն ո՛չ օրենքի, ո՛չ իրականության, ո՛չ էլ սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների իրականացման հետ։ Իբր թե կեղծ եզրակացություն է տվել, այն դեպքում, երբ նույն խումբը, որոնք ստեղծված են եղել, որոնք բոլոր փաստաթղթերի հիման վրա տրված է այդ եզրակացությունը, և Չարչյանը կատարել է վերապահում, որ եթե անձը լիներ այստեղ, գուցե այլ պատկեր լիներ այս եզրակացության մեջ։ Այս ամենը անտեսել են, վերցրել են, ինչ-որ չհիմանվորված կապեր են փորձել տալ, ապօրինի հարցաքննությունների միջոցով բերել, հանգել են մի եզրահանգման, թե իբր Չարչյանը խախտել է քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2 մասով պաշտպանված շահերը՝ այն է կեղծ մասով եզրակացություն է տվել»,- հավելեց պատգամավորը։