|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Դա նրանց իրավունքն է. «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում կոալիցիոն «Ծառուկյան» եւ ՀՅԴ պատգամավորների՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը:
«Շատ հանգիստ եմ վերաբերվում, կարծում եմ՝ դա նրանց իրավունքն է»,-ասաց Ավինյանը եւ եւս մեկ անգամ ընդգծեց, թե ՀՔԾ-ն գործադրից հրահանգ չի ստանում:
Հարցին, թե անկախ ամեն ինչից՝ վստահության խնդիր չկա կոալիցիոն գործընկերների հանդեպ, փոխվարչապետ Ավինյանն ասաց. «Գործողությունները վերլուծելու կարիք կա եւ դա կարծում եմ՝ կբերի որոշակի եզրահանգումների»:
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Ավինյանը հույս հայտնեց, որ մինչեւ նոր ընտրությունները նոր քաղաքական միավորներ կլինեն: Նա նշեց, որ եթե իրենց համար կարեւոր լիներ մեծասմանություն հավաքելը, ապա կարող էին ընտրությունները արագ կազմակերպել եւ «հեղափոխական ալիքի վրա բարձր ցուցանիշներ արձանագրել»: