|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նախկինում «Լավ» կուսակցության անդամ Արիֆ Քոջաբըյըքը ընդգրկվել է քեմալիստական Ժողովրդահանրապետական կուսակցության (Cumhuriyet Halk Partisi / CHP) շարքերը։
Նա հայտնի է հատկապես հայերին ուղղված իր վիրավորական արտահայտություններով։ Իր դեմ արված յուրաքանչյուր քննադական խոսքին պատասխանում է․ «Դու մի՛ խոսիր, արա՛, հայի՛ բիճ, հայի՛ ծնունդ»։ Դարձյալ նույն պատասխանն է տվել ճամբարափոխ լինելու համար իրեն քննադատողներին։
Թուրք հրապարակախոս Ահմեդ Հաքանը «Հյուրիեթ»-ում հռետորական հարց է տալիս, թե ինչպես է «սոցիալ դեմոկրատական» գաղափարներ դավանող Ժողովրդահանրապետական կուսակցությունը վերաբերվում իր նոր կուսակցի վիրավորական արտահայտություններին․․․
Փաստորեն Թուրքիայում հայ լինելը շարունակում է մեծ վիրավորանք համարվել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների շրջանում․․․
Մելինե Անումյան