կարևոր
2533 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-07 20:52
Հասարակություն

Կարծես կորցրել ենք վտանգի զգացողությունը․ պետք է հայրենասիրական ճառերից անցնենք գործնականի․ Զաքարիա Ծ. վարդապետ Բաղումյան

«Հայ Եկեղեցին նաև ազգային կառույց է, որ մեր ժողովրդի կյանքի բոլոր փուլերում դերակատարություն է ունցել»,-այս մասին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունում կազմակերպված  կլոր սեղան֊քննարկմանն ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

«Եկեղեցին, եթե պաշտոնապես իր մտահոգություններն է արտահայտում տարբեր խնդիրների վերաբերալ, և  եթե սա ընկալվում քաղաքականությամբ զբաղվել, ուրեմն մենք քաղաքականությամբ զբաղվում ենք․ Եկեղեցին  չի կարող չխոսել Արցախի խնդրի մասին, չի կարող չհիշեցնել մեր վանքերի, արցախցու իրավունքների  մասին, Եկեղեցին պիտի լինի բարոյականության պահապանը, քարոզողը»,-ասաց Հայր Սուրբը՝  նշելով․ «Կարծես կորցրել ենք վտանգի զգացողությունը․․․ Պետք է հայրենասիրական ճառերից անցնենք գործնական հայրրենասիրության»։

Մանրամասն՝ տեսանյութում։