Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության խմբակցության ժողովում անդրադարձել է ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի և ամերիկյան Ֆ-35 կործանիչների կապակցությամբ վերջին շրջանում առաջացած լարվածությանը:
«Մենք վստահ ենք մեր արածում և վստահորեն շարունակում ենք մեր ճանապարհը: Ես չեմ ասում, որ Թուրքիան գնելու է Ս-400-ներ, ես ասում եմ, որ արդեն գնել ենք: Այդ գործն ավարտված է: Համաձայնագիր ենք ստորագրել ոչ միայն հարմար գնով ձեռք բերելու, այլև համատեղ արտադրության վերաբերյալ: Փառք Աստծո, մոտ ժամանակներս կգան»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Euronews –ի թուրքական ծառայությունը:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի` թուրք օդաչուների ուսուցումը դադարեցնելու որոշմանը, նշել, որ Թուրքիան ոչ միայն գնորդ է, այլև համատեղ արտադրող:
Ինչ վերաբերում է Միջերկրական ծովի արևելյան ջրերում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ իրականացնելուն, ապա Էրդողանն ասել է, որ թույլ չի տա Թուրքիայի և կիպրոսցի թուրքերի իրավունքների ոտնահարում: