Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ռուսաստանից մատակարարվելիք Ս-400 ՀՕՊ համակարգերը ակտիվորեն են կիրառվելու: Մամուլի ասուլիսի ժամանակ Քալընը նշել է, որ այդ համակարգերը պաշտպանական են և վտանգ չեն առաջացնի:
«Այս համակարգը ՆԱՏՕ-ում տեղ գտած անվտանգության համակարգերի համար վտանգ չի դառնա: Մեր ՊՆ-ն և ռազմաօդային ուժերի հրամանատարությունը կորոշեն, թե որտեղ կտեղադրվեն դրանք»,- Քալընի խոսքերն է մեջբերում «Euronews»-ի թուրքական ծառայությունը:
Էրդողանն իր հերթին հայտարարել էր, որ, եթե «Պատրիոտ»-ները Ս-400-ներին հավասար են, դրանք էլ կգնեն, սակայն հակառակ դեպքում իրենք կմտածեն սեփական շահերի մասին: Նա հավելել էր, որ Ս-400-ների առաջին խմբաքանակը 10 օրվա ընթացքում կլինի Թուրքիայում:
Նշենք, որ թուրքական լրատվամիջոցներում շրջանառվում են այն լուրերը, ըստ որոնց` առաջին խմբաքանակը կմատակարարվի առաջիկա կիրակի օրը: