|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բախվող կարծիքները բարելավմանն են ուղղված լինում. լրագրողների հետ խորհրդարանում ունեցած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով կառավարության ծրագրի մասով արդեն իսկ հնչող քննադատությանը, ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Տեսակետը, թե` այ, եթե այս թիվը չկա, ուրեմն ծրագիրը թերի է, գոյություն ունենալու իրավունք ունի: Ներկայացվող ծրագրում չկան սահմանված պահանջներ, հետևաբար` կառավարությունն ինքն է որոշում, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի, ինչը լինի շեշտադրված, ինչ չափով, և արդյո՞ք կարևոր է որևէ թվային ցուցանիշի արտացոլումը ծրագրում, թե՞ ավելի կարևոր է քաղաքականության մոտեցման ամբողջականությունը ու հնարավոր առավելագույն ցուցանիշին հասնելու ձգտումը, որը գուցե ծրագրի ներկայացման փուլում միանշանակ կանխատեսելի չէ»,- նշեց նա:
Հարցին` կառավարության ներկայացրած ծրագիրը կյանքի որակի փոփոխություն կապահովի՞, նախարարը պատասխանեց, որ պետք է ամեն ինչ անեն, որ հասարակության յուրաքանչյուր անդամ զգա դա: «Միջին ցուցանիշի բարելավմանն ուղղված քայլեր ենք նախաձեռնելու, թեև այդ հարցում մեծ ռիսկ կա, որ բոլորը հավասարապես ունենան այդ հնարավորությունը, ավելի շատ ցանկության է նման, քան իրականության»,- ասաց Ջանջուղազյանը: