Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ինձ շատ են ասում, թե կառավարության ծրագրի մեջ թվեր չկան, սակայն իհարկե, դրանք կան. ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամփոփիչ ելույթում:
«Ասում են՝ մեր ծրագրի մեջ չկան թվեր: Մեր ծրագրում կան բազմաթիվ թվեր, որը ես կներկայացնեմ. ինչպիսի՞ն է լինելու պաշտոնյաների մեջ կոռուպցիայի մակարդակը, ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ 0: Ինչպիսի՞ն է լինելու ՀՀ-ում արտոնյալների տոկոսը՝ 0: Խոշոր բիզնեսը ինչքա՞ն նալոգ պետք է տա վարչապետին՝ 0: Հայաստանում քանի՞ մենաշնորհ պետք է լինի, ես պաշտոնապես հայտարարում եմ՝ 0»,- ասաց նա, ապա հավելեց.
«25 տարի շարունակ մենք այս դահլիճում լսել ենք այս պլպլան թվերը, դրանք ի՞նչ նշանակություն ունեն, քանի դեռ Հայաստանում կա մենաշնորհ, կոռուպցիա, արտոնյալներ»:
Վարչապետն ընդգծեց, որ հիմա իրենց ասում են` թիվ չեն գրել: «Ես կարծում եմ, որ մեր ծրագրի ամենալավ գնահատականը տվեց Շարմազանովը, ասաց՝ սա երազանքների ծրագիր է: Այո, այդպես է, ձեր կառավարությունները թվերի տակ տրորվում էր մարդկանց երազանքը: Մենք այս ծրագրով ասում ենք, որ ՀՀ քաղաքացուն վերադարձրել ենք երազելու և դրանք իրականացնելու իրավունքը»: