|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տրանսպորտիմ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը լրագրողներին կոչ է անում կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել, այլ ուշադրություն դարձնել առաջ քաշված թեզերին: Կառավարության այսօրվա արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա կառավարության ծրագիրը բնութագրեց որպես նախաձեռնողական և ռիսկ վերցնելու ծրագիր:
Դիտարկմանը, թե ծրագրում թվեր չկան, նախարարը պատասխանեց, որ թվեր կան, քննարկվել են և առաջադրվել, ապա հավելեց. «Թե ինչ ձևաչափով դրանք կհրապարակվեն կամ ոչ, այս պահին կդժվարանամ պատասխանել: Այս տեսլականներն ամբողջությամբ պարփակված են ծրագրում, ու կխնդրեի ոչ միայն թվեր, այլև թեզեր ման գալ և տեսնել՝ ինչպիսի տեսլական ունի ծրագիրը ՀՀ զարգացման հետ կապված»:
Հարցին, թե ինչի՞ վրա հիմնվելով կարող է պնդել, որ ծրագիրը հեղափոխական է, Արշակյանը պատասխանեց. «Դրա օրինակներից մեկն այն է, որ կառավարությունը բարձր տեխնոլոգիաները և ռազմարդյունաբերությունը դիտարկում է որպես գերակա ճյուղ»: