Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-05-05 18:01
Հասարակություն

Կառավարության առաջարկած կարգավորումը թերի է. Արծվիկ Մինասյան

Կառավարության առաջարկած  կարգավորումը թերի է. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին հարցը:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը: «Այն, որ ունենք գործազրկության հսկայական մակարդակ, դա փաստ է, դա իշխանությունն է ընդունում, բայց նախագիծը միտված չէ այդ հարցի լուծմանը, այլ միտված է նրան, որ բազմահազար ՀՀ քաղաքացիներ, մեծ մասամբ` Ռուսաստանում, աշխատում են՝ առանց պահելու աշխատանքային հարաբերությունների անհրաժեշտ պայմանները: Եվ այդ առումով նրանք ենթարկվում են ռիսկերի, չեն կարողանում հետագայում թոշակ ստանալ, որովհետև Հայաստանի բյուջեում վճարումներ չեն կատարել»,- ասաց պատգամավորը:

 

Նա նշեց որ ռիսկերը կապված են նաև երաշխավորված աշխատավարձ ստանալու հետ: Ըստ Մինասյանի` գաղափարը ոչ միայն ճիշտ է, այլև պահանջում է օրենսդրական փոփոխություններ: «Առաջարկվում է, որ Հայաստանում գրանցվի կազմակերպություն` որպես հարկային գործակալ, ձեռք բերի պատվերներ ու, ներգրավելով ՀՀ քաղաքացիներին, տանի աշխատանքի ու հետ բերի»,- ավելի պարզ փորձեց բացատրել Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ նախագիծը չի վերաբերում նրանց, ովքեր գնում են արտերկիր ու մնում:

 

Պատգամավորը նշեց, որ կառավարության առաջարկած կարգավորումը թերի է, թեեւ դրական է, և լավ կլինի, որ նրանց համար լինի ապահովագրություն:

 

«Ամենայն հավանականությամբ, մեր խմբակցությունը դեմ չի քվեարկի այս օրինագծին»,- ասաց Արծվիկ Մինասյանը: