կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-29 20:44
Հասարակություն

Արամը` ապրող հիշատակ

Արամը` ապրող հիշատակ

Այսօր երեկոյան Հայաստանի Հանրապետության հիմնադիր` Արամ Մանուկյանի գաղափարակիցները հավաքվել էին նրա արձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելու մեծ հայորդու մահվան 100րդ տարելիցի առիթով:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր խոսքի մեջ անդրադարձավ Արամի դերակատարությանը թե Վանի ինքնապաշտպանության օրերին, թե Հայաստանի Հանրապետության հիմնադրության մեջ: Նա ընդգծեց Արամի դերակատարությունը 1918թ. մայիսյան հերոսամարտերի կազմակերպման գործում. ինչպես Արամին հաջողվեց միաձուլել ժողովրդին ու զինյալ ուժերին` իբրեւ մեկ պաշտպանական բռունցք:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը նաեւ շեշտեց Արամ Մանուկյանի կենտրոնական դերակատարությունը պետականության հիմնադրման մեջ` որպես Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում ներքին գործերի նախարար: Նա հավելեց, որ Արամը մարմնավորում էր այն գաղափարական աշխարհը, որը ձեւավորվել էր Դաշնակցության կողմից: Նա մինչեւ իր մահը գործեց հավատարիմ այդ գաղափարական սկզբունքներին:ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը կոչով դիմեց ներկաներին` խոնարհվել Արամի վաստակի եւ հիշատակի առջեւ:

Այնեւհետեւ իր խոսքը ներկաներին ուղղեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Հիշատակի արարողության ավարտին ներկաները երթով շարժվեցին դեպի Արամի տուն` մոմավառությամբ եւ «Վերքերով լի» երգի հնչյունների ներքո հարգելով մեծ հայորդու հիշատակը: