|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
NEWS.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզի Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխելիս հոկտեմբերի 2-ին ադրբեջանական զինված ուժերի կրակի հետեւանքով զոհված 21-ամյա Արամ Քոչարյանը Երեւանից էր։
Զոհված զինծառայողի մտերիմները NEWS.am-ին պատմել են, որ Արամը տան միակ տղան էր, ուներ մեկ քույր։
Արամի ընտանիքն ապրում է Կոմիտասում։ 21-ամյա Արամը սովորում էր Սլավոնական համալսարանում՝ «կառավարում» բաժնում։ Նա բանակ էր զորակոչվել 2023 թվականի հունվարի 9-ին։
«Երազում էր օդաչու դառնալ։ Արամը խելացի էր, կատակասեր, ընկերասեր ու շա՜տ բարի»,- ասում է Արամի մտերիմը։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով հայկական կողմն ունի 1 զոհ եւ 2 վիրավոր:
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաեւ շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։ Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, տեղափոխվել են զինվորական հոսպիտալ»,- նշված է հաղորդագրությունում: