Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ ես, Նիկոլը և Արամը կհայտարարենք, որ «Ելք»-ը այլևս չի գործում, այդ ժամանակ էլ կարող եք համարել, որ այն այլևս չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք «Ելք» դաշինքը պառակտվել է։
Դիտարկմանը` այդ դեպքում ինչու որոշում կայացվեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել առանձին՝ Մարուքյանը նշեց, որ իրենք նպատակահարմար գտան մասնակցել «Լույս» դաշինքով։
Հարցին՝ արդյոք միայնակ մասնակցելու որոշումը «Քաղաքացիական պայմանագրինն» էր, Մարուքյանը նշեց. «Անգամ չենք քննարկել միասին մասնակցելու հարց։ Մեր գործընկերները որոշել են մասնակցել մի ուժով, մենք՝ երկու»։
Միևնույն ժամանակ Մարուքյանը նշեց, որ ապագա համագործակցության դուռը մեկը մյուսի նկատմամբ միշտ էլ բաց է։ Հարցին՝ այդ դեպքում միասին կմասնակցե՞ն խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ Մարուքյանն ասաց. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ոչ օրը գիտենք, ոչ ժամկետը։ Օրը կգա, բարին հետը, այդ ժամանակ էլ որոշումը կհրապարկենք»