կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-07 17:45
Քաղաքական

Մի՛ սպանիր Արամին՝ Արամը դո՛ւ ես, Արամը քո որդին է, քո հայրն է, քո եղբայրը, Արամը մե՛նք ենք. Ն. Ներսեսյան

Մի՛ սպանիր Արամին՝ Արամը դո՛ւ ես, Արամը քո որդին է, քո հայրն է, քո եղբայրը, Արամը մե՛նք ենք. Ն. Ներսեսյան

ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը գրում է.

«Մի՛ սպանեք Արամին
 
... Սկզբում սիրում էր բոլորին, հպարտանում էր բոլորով, խոնարհվում էր բոլորի առաջ... Երեկ պարզվեց, որ միայն սիրում է և խոնարհվում՝ էլ չի՛ հպարտանում։ Շուտով կպարզվի, որ էլ չի՛ էլ խոնարհվում, ավելին՝ նույնիսկ չի սիրում։ Այնուհետև պարզ կդառնա՝ որ ատել է և անվերապահ ու աներկբա պայքարել «սիրեցյալի» դեմ, պայքարել նենգաբար և առանց խղճի խայթի...
 
Իսկ մինչ այդ՝ երկիրը անկասելի ընթացքով գլորվում է անդունդը. պառակտված և բարոյալքված հասարակություն, փլուզված տնտեսություն, տապալված արտաքին քաղաքականություն, կազմաքանդված պետական համակարգ, դատարկ գանձարան։ Այս ամենին կհաջորդեն սովն ու աղքատությունը, արտագաղթն ու հանցագործությունների աճը։ Իսկ Արցա՞խը, կցանկանա՞ մասնատված և բարոյալքված ազգը զոհաբերվել հանուն Արցախի, հանուն հայրենիքի, եթե նույնիսկ ցանկանա, կկարողանա՞... Դժվար է ասել...
 
Արդյո՞ք հենց սա՛ էին ծրագրավորել բաբելոնյան նոր աշտարակաշինության ճարտարապետները, արդյո՞ք կանգ կառնեն այստեղ «անկառավարելի» թվացող այս քաոսի կառավարիչները. վստահ եմ՝ ո՛չ։ Ի սկզբանե Հայաստանը «ավազակապետություն» հայտարարած և 2008-ից դրա կազմաքանդումը մեկնարկած ուժը տասնամյակ անց պատմական հնարավորություն ստացավ ավարտին հասցնել իր հրեշավոր պլանը։ Հնարավորությունն ընձեռեցինք մե՛նք, մեծից փոքր, ազգովի՝ խաբվելով Մեսսիայի դիմակի տակ թաքնված հայատյաց և ազգադավ տականքին։ Խաբվեցինք և զոհաբերեցինք մեր համար ամենաթանկը, մեր միասնականությունը. Չկա միասնականություն՝ չկա ուժ, չկա ուժ՝ չկա պետականություն և ազատ հայրենիք, սա՛ է հայի միակ սիլլոգիզմը, որի ուրացումը նոր եղեռն պիտի ծնի, որի չգիտակցումը պիտի տանի հազարավոր հայերի ֆիզիկական ոչնչացման...
 
Հետհաշվարկն ընթանում է անկախ մեզանից, և եթե Հայ Ազգը չհամախմբվի և օր առաջ չկասեցնի այս ընթացքը, ապա մենք ստիպված ենք լինելու ամեն ինչ կրկին սկսել Սարդարապատից՝ փնտրելով մեր նոր Արամին։ Այսօր նա մեր մեջ է, ամեն մեկիս մեջ՝ ում երակներում հոսում է Հայկի արյունը։ Մի՛ սպանեք Արամին, նա է մեր իրական հպարտությունն ու գոյության երաշխավորը։ Համախմբվե՛ք Արամի շուրջ, Համախմբվե՛ք հանուն Հայաստանի, պարզե՝ք Քրիստափորների և Արամների արյունով ներկված դրոշն ու ո՛չ ասեք այն ընթացքին, որով թավագլոր սլանում ենք դեպի ոչնչություն...
 
Մի՛ սպանիր Արամին՝ Արամը դո՛ւ ես, Արամը քո որդին է, քո հայրն է, քո եղբայրը, Արամը մե՛նք ենք»։