|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Թուրքիայում գանձագողերը «առաջադիմել են»` հրատարակելով իրենց հատուկ ամսագիրը: Ըստ Hurriyet-ի` ամսագիրը հագեցած է հայերից ու հույներից մնացած ոսկիների ու թանկարժեք իրերի թաքստոցների մասին, ինչպես նաև դրանք հայտնաբերելու տեղեկություններով: 25 լիրա արժողությամբ ամսագիրն արդեն վաճառքի է հանվել համացանցում:
Սկանդալային ամսագրին արձագանքել է Թուրքիայի հնագետների միության նախագահ Սոներ Աթեշօղուլլարը: «Ավելի վաղ միություն բացած գանձագողերը հիմա էլ ամսագիր են հրատարակում: Մենք իսկապես զարմացած ենք»,- ասել է նա: