|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Վերջին երկու օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի միջև փոխադարձ վիրավորանքներից հետո Իսրայելի վարչապետի որդին`Յաիր Նեթանյահուն, իր թվիթերյան և ֆեյսբուքյան էջերում Էրդողանին հիշեցրել է Թուրքիայի պատմությունը: «Եվ ես կհիշեցնեմ նրան, որ Ստամբուլն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս: Մինչ Կ.Պոլսի թուրքական բռնազավթումը` Բյուզանդական կայսրության մայրաքաղաքն ու ուղղափառ քրիստոնեության կենտրոնը հազարամյակների պատմություն ուներ: Ես նրան նաև կհիշեցնեմ, որ Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել հայերի, հույների, ասորիների նկատմամբ: Նրանք էթնիկական զտման ենթարկեցին Փոքր Ասիայի բոլոր քրիստոնյաներին»,- գրել է Նեթանյահու կրտսերը: