|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Տրապիզոնում ձերբակալվել է Կ.Պոլսում տարեց հայ ամուսիններին թալանելու և այդ հարցում օգնելու մեջ կասկածվող 8 մարդ:
Ըստ Demokrathaber-ի՝ ոստիկանությունը զննել է դեպքի վայրում տեղադրված բոլոր տեսախցիկները: Բացահայտվել է տարեց ամուսինների տուն մտած հանցագործների ինքնությունը, ընդ որում` 5-ն իբր այլազգի են:
Կասկածյալներին տեղափոխել են Կ.Պոլիս՝ հարցաքննելու:
Հիշեցնենք, որ Կ.Պոլսի Շիշլի թաղամասում մի խումբ ավազակներ թալանելու նպատակով մտել էին տարեց հայ զույգի տուն, կողոպուտից հետո զույգին կապկպել էին ու հեռացել: Արդյունքում` 87-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ 79-ամյա կինը ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
Նշենք նաև, որ դաժանաբար սպանված 87-ամյա Պետրոս Դեմիրջին Պոլսի հայտնի ոսկերիչ էր: