|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ կառավարությանն առընթեր Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) 2019 թ. զեկույցում քննադատել է Թուրքիային կրոնական ազատությունների սահմանափակման համար: Որպես թուրքական կառավարության` ոչ մուսուլմանների նկատմամբ կիրառվող` կրոնական ազատությունները սահմանափակող միջոցառումների օրինակ` զեկույցում նշվում է նույնականացման քարտերում «ոչ մուսուլման» շեշտումը, ինչը հայերին, հույներին և հրեաներին անհանգստություն է պատճառում. հաղորդում է artigercek.com կայքը:
Զեկույցում, որը Թուրքիան կրոնական ազատությունների խախտումների տեսանկյունից դասակարգվում է որպես երկրորդ մակարդակի երկիր, ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ պետությունը միջամտում է Հայ Առաքելական, Հույն Ուղղափառ և հրեական հոգևոր սինոդի ընտրություններին, ինչպես նաև այն, որ Թուրքիան պայման է դրել, որ հոգևոր առաջնորդներ կարող են ընտրվել միայն նրանք, ովքեր համարվում են Թուրքիայի քաղաքացի: