Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ ԲՀԿ և ԼՀԿ միջև լարվածություն չկա: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նրան, որ իր խնամի, նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի պատճառով ԼՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները վիճել էին, նա նշեց, որ բանավեճեր են, լարվածություն չկա, բոլոր ընտանիքներում էլ վեճեր լինում են:
Հարցին, թե ինքն անձամբ ի՞նչ է կարծում դեսպանների մասին և արդյո՞ք պատրաստվում է Մանուկյանի մասին հայտարարությամբ հանդես գալ, Ծառուկյանն արձագանքեց, որ դա քաղաքական հարց չէ, որ կուսակցությունը որակում տա: «ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանն արդեն կարծիք հայտնել է, դա է նրա սեփական կարծիքը, որի հիմքում Անդրանիկ Մանուկյանի հետ 3 տարվա աշխատանքային փորձն է»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատություն էր հնչեցրել ՀՀ դեսպանների և դիվանագիտության հասցեին, ինչից հետո նրան հակադարձող ելույթ էր ունեցել Արման Աբովյանը, ապա լեզվակռիվ էր ծագել ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանի միջև։
Բաբաջանյանը քննադատել էր դեսպանների նշանակման պրակտիկան, մասնավորապես, օրինակ բերելով Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին, որի որդին ԲՀԿ խմբակցության պատգամավոր է:
Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի փեսայի` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե ԱԺ-ում իրական ընդդիմություն չկա, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն «Իմ քայլին» կից ուժեր են: «Ով ինչ ասում է՝ իրա համար է ասում, դու ուզում ես, որ ես երկու բառ ասեմ, բայց Ծառուկյանին հունից չեք կարող հանել: Եթե անվանական Ծառուկյանին, ԲՀԿ-ին ասի, դա՝ ուրիշ»,- ասաց նա:
Դիտարկմանն էլ` խորհրդարանում երկու ուժ կա, որոնցից մեկն էլ ԲՀԿ-ն էմ և ըստ էության` Մինասյանի խոսքն ուղղված էր նաև ԲՀԿ-ին, Ծառուկյանը հայտարարեց. «Մենք կենտրոնամետ ուժ ենք, մեր ցանկությունն է, որ լինի տնտեսական հեղափոխություն, որ մարդիկ հետ գան: Մենք հազար խնդիր ունենք լուծելու, եթե ամեն մեկս պետք է մյուսի վրա պարապի, ստորակետ գտնի...»:
Հարցին՝ խուսափո՞ւմ է ասել, որ ընդդիմադիր են, Ծառուկյանը պատասխանեց, որ եթե կոալիցիայի մեջ չես, ուրեմն ընդդիմություն ես: