|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Այսօր, հունվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Ժամը 12:30-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Իջևան քաղաքի բնակիչ 55-ամյա Կառլեն Մարկոսյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Իջևանում հայտնի Աղայա անտառամասից: Տավուշի մարզի ոստիկանները մեկնել են անտառամաս, որտեղ արդեն դեպքի վայրում պարզել են, որ նրան մահացու հրազենային վնասվածքը պատճառել է Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ 22-ամյա Սեյրան Մատինյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Մատինյանն ու Կ. Մարկոսյանը ապօրինի որս անելիս են եղել: Իսկ Ս. Մատինյանը մահացածի եղբոր խնամու տղան է: Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ս. Մատինյանը ինքնակամ ներկայացել է Իջևանի ոստիկանություն և ներկայացրել նաև հանցագործության գործիք «ԻԺ-26» տիպի երկփողանի որսորդական հրացանը:
Մանրամասն` սկզբնաղբյուրում: