|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Yerkir.am-ն ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության նորանշանակ ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվել է, թե միաձա՞յն է ընդունվել իր թեկնածությունը, թե՞ եղել են հակասություններ:
«Ափսոս հնարավորություն չկար, որ դուք ներկա լինեիք խմբակցության նիստին, թե չէ կտեսնեիք, որ հակասություններ չկան: Եթե կան թերահավատներ այս հարցում, կարող են գալ ինձ մոտ, և այդ կասկածները կփարատվեն»,- ասաց նա եւ վստահեցրեց, որ իր թեկնածությունը միաձայն է անցել, և այլ` խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնել ցանկացողներ չեն եղել:
Հարցին` կա՞ն արդյոք տարբեր թևեր ՀՀԿ խմբակցության ներսում, Բաղդասարյանը պատասխանեց, որ դրանք ընդամենը խոսակցություններ են, թևեր չկան: «Խմբակցությունը տարիներ շարունակ համախմբված է եղել: Բնականաբար, մի ընտանիքի ներսում էլ կարող են լինել տարբեր կարծիքներ, այնպես որ` խմբակցության ներսում խնդիրները կարգավորվում են բանակցային փուլում: Եթե չլինեն վեճեր, արդյունավետ աշխատանքներ չեն լինի»,- ասաց նա: