կարևոր
4075 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-06 23:34
Քաղաքական

Ներողություն, որ թշնամու դեմ պայքարի կոնկրետ առաջարկներ տեսնելու փոխարեն տեսնում եք ցեխշպրտոցի ու միջճամբարային վեճեր. Քրիստինե Վարդանյան

Ներողություն, որ թշնամու դեմ պայքարի կոնկրետ առաջարկներ տեսնելու փոխարեն տեսնում եք ցեխշպրտոցի ու միջճամբարային վեճեր. Քրիստինե Վարդանյան

Հայաստանի ճակատագրով մտահոգ, ազգակործանների դեմ միասնական պայքար, ուժերի մեկտեղում տեսնել ցանկցող, պայքարին մասնակցած կամ չմասնակցած քաղաքացիներ ջան՝ ներողություն։

Ներողություն, որ թշնամու դեմ պայքարի կոնկրետ առաջարկներ տեսնելու փոխարեն տեսնում եք ցեխշպրտոցի ու միջճամբարային վեճեր։

Ներողություն հարյուրերորդական օրակարգերի, ձեր հույսերը, սպասումները, ակնկալիքները դեռևս չարդարացնելու, բոլոր թերացումների համար։

Բայց խնդրանք՝ սա էլ ընկալենք որպես պարտադիր գործընթաց, որի միջով պետք է անցնել, առանց որի հնարավոր չէր և չի լինի հաջողության հասնել։

Բոլորիս գնահատական տվողը վերջում դուք եք լինելու և դուք անպայման ունենալու եք այդ հնարավորությունը։

Մինչ այդ առջևում ականապատ ճանապարհի շարունակությունն է, որը պիտի անցնենք, այլ ճանապարհ չունենք։

Մենք իսկապես ապրում ենք դժվարագույն ժամանակներ, բայց այս ժամանակներում մեր ունեցածը հենց մենք ենք։ Մենք ենք ամեն մեկս մյուսի համար լույսը և հույսը։ Մենք շատ ռեսուրս իսկապես չունենք, բայց իրար ունենք ու դա էլ արդեն քիչ չէ։ Սա պայքարի ու համատեղ անցած ճանապարհի ձեռքբերում է, որը չի կարելի կորցնել։

Փայփայենք մեր ունեցած լույսը, որ այն մի օր լուսավորի մեզ շրջապատող խավարը:

Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր