| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն հայտնել ենք, որ ժամը 20:00-ի դրությամբ փակվել են Թալին քաղաքի երեք ընտրատեղամասերը: 15/3 ընտրատեղամասում, որտեղ այս պահին գտնվում է Yerkir.am-ի թղթակիցը, արձանագրվել է ընտրախախտման երկու դեպք` մի քաղաքացին քվեարկել է մեկ այլ քաղաքացու փոխարեն: Ի դեպ, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ևս այցելել է այս ընտրատեղամաս և պահանջել համապատասխան ընթացք տալ այս ընտրախախտումների վերաբերյալ գործընթացին և հայտարարել, որ դրա համար դիմելու է համապատասխան իրավապահ կառույցներին: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ալվիտա Մելքոնյանի խոսքով` վերոնշյալ դեպքը տեղի է ունեցել մեկ ընտանիքի անդամների միջև. նույն անուն-ազգանուն-հայրանուն ունեցող մարդիկ քվեարկել են մեկը մյուսի փոխարեն, և դեպքի առնչությամբ կազմվել է արձանագրություն: Մեր թղթակիցը տեղեկացնում է նաև, որ ընտրատեղամասում այս նույն ընտրախախտման արձանագրման հետ կապված վեճ է տեղի ունեցել հանձնաժողովի անդամներից մեկի և ավագանու թեկնածու Հակոբ Եսայանի վստահված անձ Զավեն Մարտիրոսյանի միջև: