կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-22 16:43
Աշխարհ

Պուտինն ասել է` գիտի, որ Ղարաբաղում վեճեր կան

Պուտինն ասել է` գիտի, որ Ղարաբաղում վեճեր կան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ղարաբաղում առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ, սակայն նշել է, որ կան նաև վեճեր, և Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի  կարգավորման գործընթացն ընթանա խաղաղ:

«Ամեն դեպքում, արդեն կան որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն այնտեղ ապրող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, այլեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով։ Գիտեմ, որ դեռ վեճեր կան, աշխատելու տեղ կա։ Բայց մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այս գործընթացը զարգանա խաղաղ ճանապարհով, խաղաղ միջոցներով: Եվ որպեսզի մենք հասնենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի գոհունակությանը»,- ռուսական պետության ղեկավարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։