Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարունակվում է ԱԺ նիստը: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր նիստին ներկա է ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա ելույթում նախ շնորհավորեց ԱԺ նախագահին և բեղմնավոր աշխատանք մաղթեց նրան, ինչպես նաև պատգամավորներին` մաղթելով, որ իրենց խոստացածն իրականություն դարձնեն:
«Ես ուզում եմ մի երկու բառ ասել պարոն Մարուքյանին` մեր կլասիկ պատգամավորին: Բոլորդ էլ տեսել եք, որ ես ոչ մի խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստանի» հետ, ինքն էլ հարց է տվել, ես պատասխանել եմ, պատասխանից հետո մոտեցել է, ձեռքը ջերմ սեղմել եմ, ամսի տասին էլ շնորհավորել եմ: Իրենք են միայն ասում` Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, չլիներ Ծառուկյանը, մենք կլինեինք երկրորդը, դե որ «Իմ քայլին էլ» ասեիք` չմասնակցեն, կլինեիք առաջինը»,- ասաց նա:
Ըստ Ծառուկյանի` մինչև իրենց չվիրավորեն, իրենք ոչ մի բան հնարավոր չէ, որ անեն: «Չենք արել, չենք էլ անելու, բայց որ մեկը, եթե փորձեց ասել, վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ` փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով` այսօր գործ ունեն անելու, ժողովուրդը սպասում է, երկիրը ծանր վիճակում է, տնտեսության զարգացում է պետք, որը հնարավոր է, միայն պետք է միասնական լինել, ով լավ առաջարկ անի, չի կարող դեմ լինի: «Մենք այստեղ թշնամիներ չենք, հարկավոր է ներկայացնել հարցը, խնդիրը, ումն ավելի լավն է, թող իրականության կոչենք, ու ոչ մեկ էլ դեմ չի լինի: Ժողովրդի բարեկեցություն է պետք ապահովել, որը հնարավոր է, և մեր թեկնածու Վահե Էնֆիաջյանը դրա կողմնակից է լինելու ու ամեն ինչ անելու է դրա իրականացման համար»,- նշեց նա:
Ծառուկյանը ներկայացրեց տնտեսական հեղափոխության իր պատկերացումները, որոնք քարոզարշավի ժամանակ մշտապես նշում էր: Նա նշեց, որ համաձայն չէ այն մոտեցմանը, որ ով ավելի բարձր է խոսում, քննադատում է, ուրեմն ավելի ընդդիմադիր է: «Չլուծվող խնդիր չկա, այդ բոլորը` հիմնական մեր մոտեցումը, ԲՀԿ-ի տեսակետները, մեր թեկնածուն` Վահե Էնֆիաջյանը, ներկայացնելու է և հետևողական է լինելու»,- ասաց Ծառուկյանը և նշեց, որ պատրաստ են միասնական գործ անել:
Իր ելույթում Ծառուկյանն անդրադարձավ նաև Արցախի հարցին ու ՀՀ բանակին՝ նշելով, որ Արցախի ճանաչման հարցը որքան շուտ կարգավորվի, այնքան մի շարք խնդիրներ ավելի շուտ կլուծվեն։ Բանակի մասով էլ նշեց. «Ոչ թե ընդդիմադիր եմ, բարձր եմ խոսում, այլ հնչեցնում եմ, որ 18 տարեկան զինվորն առաջին գծում չլինի, այդտեղ կանգնեն պայմանագրային ծառայողները»։