Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ կարողացել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում փոխըմբռման հասնել: «Կարծում եմ, որ Միլանում վերջերս կայացած հանդիպման ժամանակ իմ հայ գործընկերոջ հետ երկար տարիների ընթացքում առաջին անգամ հասանք փոխըմբռնման»,- ասել էր նա:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս առնչությամբ որոշակի պարզաբանումներ արեց՝ հիշեցնելով, որ դեռ երեկ է իրենց կողմից այս հարցին անդրադարձ եղել, թե փոխըմբռնումն ինչին և ում է վերաբերում:
«Դա վերաբերում է հետևյալին՝ նախարարները պայմանավորվել են շարունակել հանդիպումները՝ առկա դինամիկան պահպանելով: Եվ ևս մեկ համաձայնություն է ձեռք բերվել տեքստի շուրջ, որը վերաբերում է նրան, որ բոլոր կողմերն են համաձայնել դրա բովանդակությանը, ուստի այն չի կարող մեկնաբանվել հօգուտ մեկի կամ ի վնաս մյուսի»,- շեշտեց նա: