|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Եթե բանակցային գործընթացում չկա առջընթաց, ապա դրա մեղավորները ոչ թե համանախագահներն են, այլ Ադրբեջանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ «Մինսկի խմբի համանախագահությունը չունի պարտադրելու մանդատ, դա միշտ պետք է հիշեցնենք։ Առ այսօր նրա մանդատն այլ բանում է՝ փորձել կողմերին դիրքորոշումները մերձեցնել և այնպես անել, որ համանախագահող երկրները չվերսկսեն ռազմական գործողությունները»,- նշեց Քոչարյանը։ Նրա խոսքով` բանակցային գործընթացի առաջընթացի համար կողմերի միջև վստահություն է պետք:
«Վստահության համար նվազագույն անհրաժեշտ հիմքը այն է, որ կողմերն առնվազն չկրակեն»,- նշեց նա։ Խոսելով Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հավանականության մասին՝ Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանը դիմադրում է բանակցային սեղան Արցախի վերադարձին, ինչը փաստում է՝ Ադրբեջանը չի ցանկանում առաջընթաց բանակցային գործընթացում։