Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մայիսի 5-ին լրացավ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից առաջարկներ ներկայացնելու ժամկետը:
Yerkir.am-ը զրուցեց որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ` տեղեկանալու` ի՞նչ առաջարկներ են ներկայացրել:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին մի քանի բանավոր առաջարկներ են ներկայացրել, իսկ գրավոր առաջարկներ չեն ներակայացրել, քանի որ դեռևս հստակ տեքստ չկա: «Տեքստը հենց լինի, այդ ժամանակ էլ կտեսնենք` ինչ կլինի»,- ասաց Արզումանյանը:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ իրենք ևս գրավոր առաջարկներ չեն ներակայացրել: Ըստ պատգամավորի` ՕԵԿ-ն առաջիկա օրերին հայտարարությամբ հանդես կգա: «Այս պահի դրությամբ որևէ առաջարկ չենք ներկայացրել, բայց այդ գործընթացը քննարկման փուլում է, ընդհանուր կներկայացնենք առաջիկա օրերի ընթացքում: Մենք մեր դիրքորոշումն ու տեսակետը կներկայացնենք առաջիկա օրերի ընթացքում: Կոնցեպցիան քննարկման փուլում է մեզ մոտ: Մենք մեր ամփոփ մոտեցումը կներկայացնենք»,- ասաց ՕԵԿ-ականը: