Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը Yerkir.am-ի հետ զրույցում այսօրվա իր ասուլիսից հետո լրատվական կայքերի հրապարակումները համարեց «միտումնավոր սխալ տարածված ինֆորմացիա»:Նա նաև տվեց կայքերից մեկի անունը, որին զանգել է ու ասել, որ նման բան չի ասել, և հանել են հրապարակման այդ հատվածը:
Հարկ է նշել, որ լրատվական կայքերը «Սա ՀՅԴ ձեռքի գործն է» հրապարակումներ են տարածել, որոնցում նշվում է, թե իբր Դաշնակցությունն է մեղավոր, որ ՌԱԿ-ը չի մասնակցում ընտրություններին:
Մեր հարցին` արդյո՞ք իր ասածները սխալ են մեկնաբանվել, Ավետիքյանն արձագանքեց. «Սխալ չի մեկնաբանվել իմ ասածը, այլ միտումնավոր սխալ է մեկնաբանվել: Ես ասել եմ, որ դրսից և ներսից բանսարկություններ եղան մեր հասցեին, որոնց դրդիչը եղել են իշխանական օղակներ»:
Մեր ճշտող հարցին` Դաշնակցության անունը տվե՞լ է ասուլիսի ընթացքում, նա պատասխանեց, որ ինքը Դաշնակցության անունը չի տվել: «Իրենք հարցրել են` Սփյուռքը միակուսակցական դարձնելու փորձ տեսնո՞ւմ եմ, ես ասել եմ` այո, Սփյուռքը միակուսակցական է ուզում դարձնել այս իշխանությունը: Ես Դաշնակցության անուն չեմ տվել, բայց նրանք ավելացրել են, սա է»,- պարզաբանեց Ավետիքյանը: