կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-19 11:28
Տարածաշրջան

Սա ընդհանուր ցավ է, այլ ոչ` ցեղասպանություն. CNN Turk-ի հակահայկական հայտագիրը

Սա ընդհանուր ցավ է, այլ ոչ` ցեղասպանություն. CNN Turk-ի հակահայկական հայտագիրը

Մարտի 13-ին CNN Turk-ը ցուցադրել է ինը մասից բաղկացած` «1914-1915» հայտագրի առաջին մասը, որում պատմվում է Համաշխարհային առաջին պատերազմի, երիտթուրքական կառավարության և Հայկական հարցի մասին. տեղեկացնում է «Հորիզոն»-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ին:

 

Հայտագրի հեղինակը՝ թուրք հայտնի լրագրող Թահա Աքյոլը, հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, նշել է, որ պատերազմի տարիներին տեղի է ունեցել տեղահանություն, որի ընթացքում մարդիկ են մահացել:

 

«Պետք չէ մոռանալ արևելյան շրջաններում հայերի՝ ռուսական զորքերին ցուցաբերած աջակցությունը: Թեև իսկապես ցավալի է այն, ինչ կատարվել է տեղահանության ժամանակ, սակայն դրանից վնաս են կրել թե' հայերը, թե' մուսուլմանները: Սա ընդհանուր ցավ է, այլ ոչ` ցեղասպանություն»,- ասել է նա: