|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Միլանում ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ նիստում հանդիպել է ԵԱՀԿ-ի ընդհանուր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական minval.az-ը: Հանդիպման ժամանակ Մամեդյարովին առաջարկվել է գնահատել Արցախի հարցում տիրող իրավիճակը, քննարկվել են Արցախյան խնդրի լուծման հեռանկարները: Մամեդյարովը Թոմաս Գրեմինգերին տեղեկություններ է փոխանցել դեկտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ունեցած հանդիպման վերաբերյալ` ընդգծելով, որ այն բավական արդյունավետ էր, և որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել մոտ ապագայում շարունակելու նույն ձևաչափով արդյունավետ և աշխույժ քննարկումները: