|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Greek City Times-ը ահազանգում է, որ ամերիկյան CNN-ի թուրքական ծառայությունը կեղծ լուրեր է տարածում, ըստ որի` Արցախում իբր կռվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները:
«CNN-ն արդեն ունի քիչ տպավորող վարկանիշ ԱՄՆ-ում, բայց CNN TÜRK-ի կեղծ լուրերը նրան նոր մակարդակի են բարձրացնում, մասնավորապես` երբ նրանք նկատվել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների մասին կեղծ լուրեր տարածելու մեջ, որոնք իբր կռվում են հայերի հետ Արցախում», - գրում է կայքը:
Թուրքական գործակալությունը կեղծ կադրեր է հրապարակել, իբր ՔԱԿ-ը կռվում է նաև «ԱՍԱԼԱ»-ի հետ համատեղ:
Թուրքական CNN-ի տարածած նկարում, երևում է նարնջագույն, կապույտ, կարմիր դրոշ, որն իրականում պատկանում է կոլումբիական ազգային բանակին (FARC), ուստի դրոշի վրայի քարտեզը Կոլումբիային է պատկանում:
Այսպիսով` թուրքերը ցանկանում են արդարացնել Սիրիայից թուրքմեն ահաբեկիչների ներկայությունը Ադրբեջանում, որոնք կռվում են Հայաստանի և Արցախի դեմ:
Բացի այդ` կայքը նաև ընդգծում է, որ այդ նկարն իրականում արվել է 2014 թ.: