|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն հարաբերություններ կպահպանի դաշինքի հետ: Այդ մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապաետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը. հայտնում է ТАСС-ը:
«Մենք ունենք հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, դրանք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝ Կոսովոյում ու Աֆղանստանում, և մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը: Սակայն մենք չենք ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք»,- հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը շարունակում է իր գործընկերային հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության հետ, սակայն չի լինելու որևէ ուժի ազդեցության տակ: