Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել ռուսական Известия թերթին, որում անդրադարձել է ռուս-հայկական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանի` ԵՏՄ-ին միանալուն ու ներքին բարեփոխումներին:
«ԵՏՄ-ի ներուժը շատ ավելին է, քան մենք մտածում ենք: ԵՏՄ-ին անդամակցությունը հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար: Մեր պատրաստի արտադրանքի մեծ մասը մենք արտահանում ենք ԵՏՄ-ի շուկաներ: Այդ կապակցությամբ պետք նշել, որ միությանը միանալուց հետո ՀՀ ՀՆԱ-ի ցուցանիշներն աճել են»,- նշել է վարչապետը:
«Հայաստանը նաև ցանկանում է կամուրջ դառնալ ԵՏՄ ակումբի և այլ տնտեսական բլոկների միջև, օրինակ` Եվրոպական Միության, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի ու Մերձավոր Արևելքի երկրների միջև»,- հավելել է Հայաստանի վարչապետը:
Խոսելով ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին` Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը, խորացնելով գործընկերությունը ԵՏՄ-ի երկրների հետ, չի դադարեցնում համագործակցությունը ԵՄ-ի հետ: «Մենք սահմանափակումներ չունենք ԵՄ-ի հետ համագործակցության, ներդրումների և երկխոսության հարցում: Ներկայումս բաց և թափանցիկ երկխոսություն ենք վարում եվրոպական գործընկերների հետ: Մենք մեզ տեսնում ենք որպես այդ երկու շուկաներն իրար մոտեցնող, որ թե իրարից բաժանող երկիր»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է ռուս-հակական համագործակցությանը, Կարեն Կարապետյանը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերն է և խոշորագույն ներդրողը: «Մենք հետաքրքված ենք, որ մեր ռուս գործընկերները նոր ծրագրեր գտնեն ներդրումներ կատարելու համար: Հայաստանը բաց է ներդրումների համար: Մենք առաջարկելու բան ունենք ներդրողներին և պայմաններ ենք ստեղծում նրանց համար, որպեսզի նրանք կարողանան նորմալ բիզնեսով զբաղվել, գումար աշխատել, նոր աշխատատեղեր ստեղծել, հարկեր մուծել»,- ասել է նա:
Կարապետյանը նշել է նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների փոխադարձ` առանց վիզայի այցելությունների մասին համաձայնագիրը, ինչպես նաև կանոնակարգը, որով ռուսաստանցիները կարող են ՀՀ այցելել իրենց ներքին անձնագրերով, մեծ խթան է տուրիզմի և մշակութահումանիտար հարաբերությունների զարգացման համար: