|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, այսօր ԱԺ նիստերի դահլիճից մինչեւ իր սենյակը հասնելը զարմանալիորեն համաձայնեց պատասխանել լրագրողների հարցերին:
Հարցին, թե գործարարությամբ զբաղվո՞ւմ է, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց՝ այո: Երբ լրագրողները հետաքրքրվեցին` մասնավորապես ի՞նչով է զբաղվում, պատգամավորը պատասխանեց. «Արեք, Արմավիրում կիմանաք»:
Երբ հարցը հասավ ներքաղաքական ճգնաժամը լուծելու սեփական տեսլականին, պատասխանել չկարողացավ, միայն հայտարարեց, որ ներքաղաքական իրավիճակին չի հետեւում:
Հարցին, թե ինքն է՞լ է կարծում, որ ԱԺ-ում օլիգարխներ չկան, պատգամավորն անկեղծ պատասխանեց. «Կան, խի՞ չկան: Էսօր թերթի մեջ իմացա, որ իմ անունն էլ կա, ընդ որում` շատ ուրախ կլինեի եւ ձգտում եմ, որ ինքս էլ օլիգարխ դառնամ»: Դիտարկմանը, թե` օլիգարխ դառնալուց հետո՞ էլ կմնա ԱԺ պատգամավոր, հայտարարեց. «Շուտով-շուտով, ձգտում եմ դրան»: Ասաց եւ, մտնելով սենյակ, իր հետեւից շրխկացրեց դուռը: