Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
1988 թ. դեկտեմբերին դաժան ողբերգության բոթը թակեց համայն հայության դուռը: Դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին ,Հայաստանի հյուսիսային մասում գրանցվեց ուժգին երկրաշարժ:
Բնական արհավիրքի հետևանքով հիմնահատակ ավերվեց երկրաշարժի էպիկենտրոնում գտնվող Սպիտակ քաղաքը: Զգալի վնասվեցին Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Աղետի հետևանքով զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձան, շուրջ կես միլիոնը մնաց անօթևան:
Աղետի առաջին իսկ օրվանից հայ ժողովրդին աջակցության ձեռք մեկնեցին աշխարհի 113 երկրներ: Հումանիտար մղմանը չխանգարեց անգամ դեռևս շարունակվող Սառը պատերազմը: Վերոնշյալ երկրներից աղետի գոտի շարժվեցին որոնողափրկարարական խմբեր, ինչպես նաև հատկացվեց տարաբնույթ հումանիտար օգնություն:
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ` մեծ արհավիրքը վերապրած Սպիտակ և Գյումրի քաղաքների բնակիչները շնորհակալական նամակներ հղեցին հայ ժողովրդին աջակցության ձեռք մեկնած բոլոր 113 երկրներին: Նամակները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օժանդակությամբ, փոխանցվեցին այդ երկրների դեսպանատներ: Կազմակերպչական աջակցություն ցուցաբերել են Գյումրի և Սպիտակի համայնքների համայնքապետարանները՝ համապատասխան տեղեկատվություն տրամադրելով քաղաքացիների մասին: