Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկությունների քննարկման արդյունքների մասին ժամը 20-ի դրությամբ։
Ըստ այդմ՝ ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 117 տեղեկատվություն, որից՝
Ըստ փուլերի
Քարոզչության ընթացքում – 5,
Քվեարկության օրը- 112:
Ըստ տարածքների
1. Շիրակի մարզ - 24,
2. Լոռու մարզ - 34,
3. Գեղարքունիքի մարզ - 12,
4. Վայոց ձորի ՄՎ - 1,
5. Սյունիքի մարզ - 15,
6. Կոտայքի մարզ - 31:
Ըստ ստացման աղբյուրի
- ԶԼՄ-ներ – 56,
- ՀԿ-ներ – 9,
- դիտորդներ – 6,
- հանձնաժողովի անդամներից - 3
- քաղաքացիներ – 20,
- ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողներից – 22,
- կուսակցություններ - 1:
Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 113 նյութ, եզրակացությամբ անհետևանք է թողնվել 4 նյութ: