Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 1-5-ը Երևանում և ՀՀ մարզերում կանցկացվի Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որի ծրագրում ընդգրկված է 113 ֆիլմ՝ 34 երկրից:
Այս տարի ընդլայնվել է մրցութային անվանակարգերի շարքը՝ համալրվելով Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից ստեղծված «Պատիվ ունեմ» հայրենասիրական, «Սպորտն իմ ընտրությունն է» սպորտային և «Երաժշտական» ֆիլմերի անվանակարգերով:
Փառատոնի շրջանակներում կիրականացվի «9-րդ փառատոնը` հարթակ երիտասարդների միջև մշակութային երկխոսության համար» ծրագիրը, որը ներառում է միջազգային կոնֆերանս «Կինոն` հանդուրժողականության լեզու» թեմայով և «Խաղաղ ապրելն ավելի լավ է» խորագրով սեմինար-մրցույթ:
«Հարավաֆրիկյան Հանրապետության օր», «Երկրի օր» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի «Խաղաղություն» խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի ստուդիա-քոլեջի սաների և ԼՂՀ-ի ստեղծագործող երեխաների լավագույն աշխատանքները, ինչպես նաև տեղի կունենա ռեժիսոր Թիմ Փրիչարդի «Անտուն երեխաները միավորվում են» ֆիլմի ցուցադրությունը:
«Ես իրավունքներ ունեմ» նախագծի շրջանակներում կիրականացվի «Մենք բոլորս տարբեր ենք, մենք բոլորս` հավասար» ծրագիրը, որը մեկ անգամ ևս կբարձրաձայնի սահմանափակ կարողություններով երեխաների իրավունքների մասին: